Վթար՝ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին

Հունիսի 29-ին, ժամը 05.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Տեղում պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 7-րդ կմ-ում «Շեվրոլե ավեո» մակնիշի Լ3001 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ` Կարեն Մանգասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930