 
                        Իրանի նորընտիր նախագահին կարող են զրկել դոկտորական աստիճանից
 
                                    Իսրայելական MIGnews-ի փոխանցմամբ` Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանիին կարող են զրկել դոկտորական աստիճանից: Նշվում է, որ Ռոուհանին զբաղվել է պլագիատով («Պլագիատ» բառը ծագում է հռոմեական իրավունքի plagium ՝ փախցնել արմատից, պլագիատը ներկայումս օգտագործվում է ուրիշի մտավոր սեփականության անօրինական օգտագործման իմաստով):
Նշվում է, որ Ռոուհանիի կողմից Գլազգոյի համալսարանում պաշտպանած «Շարիաթի ճկունությունը» դոկտորական ատենախոսությունը մասամբ վերցվել է աֆղան հարգարժան իսլամական մտածող, պրոֆեսոր Մուհամեթ Քամալիի «Իսլամական իրավագիտության սկզբունքները» գրքից: Վերջինիս ամբողջական հատվածներ տեղ են գտել Ռոուհանիի դիսերտացիայում:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        