Բաժիններ՝

Հունիսին Չինաստանում ջրհեղեղներից տուժել է 293.000 մարդ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս ամիս մոտ 293.000 մարդ տուժել է ջրհեղեղներից, որոնց առաջացման պատճառը եկրի հյուսիսում տեղացած տեղատարափ անձրևներն են: Ջրհեղեղի պատճառով ոչնչացվել է 2038 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, վնասվել է 97.500 հեկտար տարածք, կործանվել է 247 տուն:

Տեղական իշխանությունները ջրհեղեղի պատճառած տնտեսական վնասները գնահատել են 430 միլիոն յուան (70 միլիոն դոլար): Օդերևութաբանները կանխատեսում են, որ մոտակա ժամերին ակնկալվում են նոր տեղումներ, որոնք կշարունակվեն մինչև երկուշաբթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս