
Անդրանիկի փողոցում տաքսու վարորդը վրաերթի է ենթարկել կնոջն ու 2 անչափահաս երեխաների

Այսօր՝ հունիսի 29-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 12։30-ի սահմաններում Անդրանիկի փողոցի բնակիչ, 35-ամյա Արմեն Ասատրյանը, վարելով Opel մակնիշի 35 ՏV 423 համարանիշի ավտոմեքենան, Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել մի կնոջ և նրա հետ եղած 2 անչափահաս երեխաների։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, նշված ավտոմեքենայով վրաերթի ենթարկված կնոջն ու 2 երեխաներին տեղափոխել է Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները՝ տեսուչ Ներսես Գրիգորյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը իր ավտոմեքենան օգտագործում է որպես տաքսի։
Մանրամասները՝ shamshyan.com-ում