Բաժիններ՝

Նելսոն Մանդելայի առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է նախորդ օրերի համեմատ

Հարավաֆրիկյան News24.com ինտերնետային պորտալի փոխանցմամբ` Պրետորիայում հոսպիտալացված ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի առողջական վիճակը զգալիորեն բարելավվել է` համեմատած մի քանի օր առաջվա հետ: Այս մասին հայտարարել է Մանդելայի նախկին կին Վիննին.

«Մի քանի օր առաջվա համեմատ, ներկայումս զգալիորեն բարելավվել է նրա վիճակը: Սակայն կլինիկական առումով նա դեռևս գտնվում է վատ վիճակում: Ես բժիշկ չեմ, որ պատասխանեմ բժշկական հարցերի»:

Մանդելայի նախկին կինը շնորհակալություն է հայտնել լրագրողներին` ներկայության համար և նրանց կոչ է արել «չանցնել սահմանները» և հասկանալ հարցի «զգացական» կողմը: Մանդելան Պրետորիայի հոսպիտալում է հայտնվել հունիսի սկզբին:

2012 թվականի վերջից ՀԱՀ-ի նախկին նախագահը հոսպիտալացվում է արդեն երրորդ անգամ: Մանդելան ՀԱՀ-ի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1994-1999 թվականներին և հայտնի է որպես ապարտեիդի (1948-1994 թվականներին ՀԱՀ-ում տարվող ռասայական խտրականության քաղաքականություն – 168.am) դեմ պայքարի առաջամարտիկ:

Նա դարձել է երկրի առաջին սևամորթ նախագահը, իսկ մինչ իշխանության գալը 27 տարի անցկացրել է բանտում՝ իր հեղափոխական հայացքների համար: 1997 թվականին Մանդելային շնորհվել է Խաղաղության Նոբելյան մրցանակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս