Հունիսի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերինը՝ 40.3 մլն ԱՄՆ դոլար:
Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահին ասել է. «Իշխան, սիրուն չի»: Ընդ որում՝ ասել է, առանց «ջան»-ի: Դրանից բխող բոլոր հետևանքներով, որոնք, ի դեպ, ևս ուրվագծել է Սերժ Սարգսյանն իր ելույթում:
Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ծանր վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին առայժմ գործով տուժող չճանաչելը պայմանավորում է «բազմաթիվ քննչական գործողությունների անհրաժեշտությամբ»:
Այս պահին մի խումբ ակտիվիստներ, քաղաքացիներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ հավաքվել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
Այսօր ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մասնակցել է հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի կազմավորման 21-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև ազատամարտիկներ, զորամասի նախկին հրամանատարներ, ՊԲ բարձրաստիճան զինվորականներ:
Այսօր ժամը 16։30-ի սահմաններում Աթենքի փողոցում՝ Մարզահամերգային համալիրի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Մկրտիչ Հովհաննիսյանի վարած Ford Transit մակնիշի 32 ԼՍ 827 համարանիշի և Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի բնակիչ, 41-ամյա Հրանտ Թութունջյանի վարած BMW 320 մակնիշի 22 ԼՕ 631 համարանիշի ավտոմեքենաները։
Դոնեցկի «Շախտյոր»-ի և Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս օրերին գտնվում է Երևանում և անհատապես մարզվում է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Եթե ՎՊ-ն կատարելու է նույն աշխատանքը, ինչ կատարում է ֆինանսների նախարարության վերստուգիչ, վերահսկող վարչությունը, ապա էլ ինչո՞ւ ենք ստեղծել, ինչո՞ւ ենք անունը դրել անկախ մարմին, ինչո՞ւ ենք մեր երկրում ամենաբարձր աշխատավարձը վճարում:
Հունիսի 28-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել Շահումյան 7-րդ փողոցի մի բնակիչ և հայտնել, որ տան տանիքում վերանորոգման աշխատանքներ կատարելիս հայտնաբերել է կարճեցված փողով որսորդական հրացան, որը պատկանել է հանգուցյալ հորեղբորը:
Սոֆիայի ԲԿՄԱ-ի շուրջ հազար երկրպագուներ այսօր քարերով և ծխաճայթուկներով գրոհել են Բուլղարիայի ֆուտբոլային միության շենքը, որին նյութական մեծ վնաս է հասցվել:
Ամերիկյան Կոնգրեսի վերին պալատը հունիսի 27-ին հաստատել է էմիգրացիայի բարեփոխման մասին օրենքի նախագիծը: Այն հնարավորություն է տալիս ԱՄՆ-ում անլեգալ բնակություն հաստատած արտասահմանցիներին օրինականացնել իրենց կացությունը:
Պաշտպանության բանակի N զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ, մայոր Արմեն Բաղրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն հունիսի 28-ին այցելել են Սևանա լճի տարածքում գտնվող հանրային լողափեր:
Ստացած վնասվածքների հետևանքով Տ.Նիկողոսյանը հայտնվել է հեմոռագիկ տրավմատիկ շոկի մեջ: Կատարված անհետաձգելի բժշկական միջամտության շնորհիվ Տ.Նիկողոսյանի կյանքը փրկվել է:
Այդ պահը կհասունանա, եթե Սերժ Սարգսյանը հասկանա, որ Ռուսաստանը որոշել է Հայաստանին Մաքսային/Եվրասիական միության անդամ դարձնել իրենով կամ առանց իրեն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին ռուսները կարող են կանգնեցնել երկընտրանքի առջև՝ արդեն ոչ թե Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն, այլ՝ իշխանությո՞ւն, թե՞ Եվրամիություն:
Երևանի Դրոյի փողոցում գտնվող Վահե Ավետյանի հարազատների բնակարան մեր կատարած այցելության ժամանակ այնտեղ էին «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի հոսպիտալից դուրս գրումը ձգձգվում է:
Մինչև այժմ իրենց բնակավայրերում անվճար ստուգվել է 329 146 մարդ, որից մոտ 137 հազարը` երեխաներ, վիրահատվել է 11 823-ը, լազերային միջամտության ենթարկվել` 4 540-ը, ակնոց է տրվել մոտ 57 500 մարդու։
Ս․թ․ հունիս ամսին «Լուլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությունից «Չանախ» պանիր արտահանելու համար:
Արմեն Չախալյանին բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են Նինոծմինդայի, Ախալքալակի ոստիկանությունը և հատուկ նշանակության ջոկատը` դիմակավորված և ինքնաձիգներով զինված:
Վերջին օրերին լայն սպառման ապրանքների գների տատանում չի դիտարկվել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո քարտուղար Գայանե Սահակյանը, իրենց կողմից ամենօրյա մոնիթորինգի ենթարկվող շուկաներում ապրանքների թանկացում չի դիտվել, այդ թվում՝ ալյուրի և վառելիքի:
«Դա, իհարկե, արդեն մեր ներքին խոհանոցն է, բնական է, ինչ որ պետք է խոսվել է, բայց դրանով սահմանափակվենք, քանի որ պետք չէ այն նորից շահարկել և այդ խնդիրը նորից բարձրացնել»:
ՀՀ պետական պարտքը 2013 թ. մայիսի 31-ի դրությամբ` նախորդ ամսվա նկատմամբ, նվազել է 40 մլն դոլարով և կազմել 4 մլրդ 208 մլ դոլար:
Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1975 թ. ծնված Արմեն Ղ.-ն, որը 2012 թ. հունիսի 18-ից ՌԴ Սախալինի մարզի Յուժնո-Սախալինսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր թմրամիջոց պատրաստելու, պահելու և փոխադրելու մեղադրանքով:
Հունիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բանկերի կողմից գնվել է 93 մլն 505 հազար 2 ԱՄՆ դոլար՝ 409.57 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 99 մլն 104 հազար 55 ԱՄՆ դոլար՝ 411.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հունիսի 28-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Յան Կելլիի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային գրադարանում հանդիպել է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցող «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության հայազգի բարձրաստիճան ներկայացուցիչներին:
Դատավարությունն անցկացվելու է Ստամբուլի քրեական դատարանում:
Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանի խոսքով՝ նախաձեռնությունը մեծ արձագանք է ստացել և բազմաթիվ հասարակական կազմակերպություններ են դիմում քաղաքապետարան՝ մաքրման աշխատանքներին մասնակցելու համար։
Այսօր՝ հունիսի 29-ին, հեռուստահաղորդավար Վահե Խանամիրյանը աշխատանքի գալու ճանապարհին նկատել է, որ մի տղամարդ փորձում է ինքնասպանության նպատակով ցած նետվել Դավիթաշենի կամրջից։