ԱՄՆ-ում կարծում են, որ կարող են 6 ժամում ոչնչացնել ՌԴ-ի միջուկային պոտենցիալի մինչև 90 տոկոսը. Ռոգոզին
Ռուսական Московский комсомолец թերթի փոխանցմամբ` Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը, երեկ ելույթ ունենալով «Լինել ուժեղ. Ռուսաստանի ազգային անվտանգության երաշխիք» գիտա-գործնական կոնֆերանսում, հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է մի քանի ժամվա ընթացքում ոչնչացնել Ռուսաստանի միջուկային պոտենցիալի մինչև 90 տոկոսը.
«Արդեն 10 տարուց ավելի է, ինչ ԱՄՆ-ում մշակվում է գլոբալ կայծակնային հարվածի հայեցակարգը: Այն նախատեսում է մեկ ժամվա ընթացքում մոլորակի յուրաքանչյուր կետում ոչ միջուկային սպառազինությանը հարվածի հասցնում:
Նախորդ տարեվերջին Պենտագոնի անցկացրած զորախաղերի արդյունքների համաձայն, 3500-4000 միավոր բարձր դիպուկությամբ զենքի օգնությամբ ԱՄՆ-ը կարող է 6 ժամվա ընթացքում ոչնչացնել հակառակորդի հիմնական ենթակառուցվածքները և զրկել նրան դիմադրելու հնարավորությունից:
Եթե նման հարված հասցվի Ռուսաստանին, ապա գլխավոր թիրախները կհանդիսանան ռազմավարական միջուկային զսպման ուժերը: ԱՄՆ-ում առկա փորձագիտական գնահատականների համաձայն, նման հարվածի արդյունքը կարող է լինել մեր միջուկային պոտենցիալի 80-90 տոկոսի ոչնչացումը:
Եվ չնայած նրան, որ Ռուսաստանը, համաձայն իր ռազմական դոկտրինի, պատրաստ է կիրառել միջուկային զենք խոցման սովորական միջոցների կիրառմամբ ագրեսիան հետ մղելու համար, դա բավականաչափ չէ:
Նման սպառնալիքին դիմագրավել կարելի է միայն «ինքնուրույն սպառազինության» ստեղծմամբ` որը կախված չի լինի ժամանակակից հեռահաղորդակցային տեխնոլոգիաներից: Ընդ որում, դրա ստեղծումն ակնհայտորեն կարող է լուրջ խնդիրներ հարուցել:
Այսօր Ռուսաստանը մի շարք բազային առանցքային տեխնոլոգիաների հարցում Արևմուտքի առաջատար երկրներից հետ է մնացել մինչև տասնյակ տարիներ: Հազիվ թե, Ռուսաստանին հաջողվի մոտ ժամանակներս բոլոր ուղղություններով հասնել և անցնել Արևմուտքի բարձրտեխնոլոգիական երկրներին»: