Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն այս օրերին Անթալիայում է, որտեղ մարզական հավաք են անցկացնում նաև հայկական 5 ակումբներ՝ «Փյունիկը», «Գանձասարը», «Շիրակը», Ուլիսը» եւ «Ալաշկերտը»:
ՊՆ-ը 40-ամյա վաղեմության այդ միջադեպի համար 50.000 ֆունտ սթեռլինգ (77.500 դոլար) փոխհատուցում է առաջարկել 13 զոհվածի և 13 վիրավորի հարազատներին:
Ընտրության մասխարայությունից հետո Հայաստանից գնացողների թիվը ավելի բարձր տոկոսի կհասնի: Այս տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը կարող է 70-80.000 մարդ լքել:
Մեջտեղում գտնվողները, կամ, ինչպես ֆինանսների նախարարն է ասում՝ միջուկը փաթեթում ընդգրկվել էր դեռ 2012-ին։
Ֆրիսբիի վարպետ Բրոդի Սմիթը հիանալի նետումներ է անում բասկետբոլի զամբյուղների մեջ:
Տվյալ օկրուգներում միջանկյալ մեծամասնական ընտրությունների անցկացումը պայմանավորված է հոկտեմբերի 1-ի խոհրդարանական ընտրություններում դրանցից ընտրված պատգամավորների տեղափոխության հետ:
Եթե դուրս նայենք, կտեսնենք բազմաթիվ մուգ ապակիներով մեքենաներ` զոմբիացված խավարասերների մեքենաներ են: Իմ խնդրանքն է անձամբ ՀՀ Ոստիկանության պետ պրն Վլադիմիր Գասպարյանին, որպեսզի վերացնի այդ երևույթը: Մարդիկ, մթության մեջ թաքնվելով, մտածում են, որ ինչ կուզեն` կանեն, և ոչ ոք չի տեսնի:
7 կրակոց է արձակել Գագիկ Կ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինիս մարմնի տարբեր մասերում և գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է:
Հայ ազգային կոնգրեսի անդամ որոշ ուժերի հայտնի քայլը վերջակետ է դնում ընդդիմության համախմբման գաղափարին` տեղափոխելով գործընթացը ռազմավարականից մարտավարական դաշտ:
Կան մարդիկ, որոնք գտնում են, որ նահանջ տարիներին (չորսի վրա բաժանվող տարեթվերն են) կազմված ընտանիքները չեն կարող երջանիկ լինել։ Նման պատկերացումները որևիցե պատմական հիմքեր չունեն, սակայն կա մի հետաքրքիր բացատրություն` նահանջ տարիներին ընտրության իրավունքը տրվել է հարսնացուներին։
Ըստ այդ ուղղումների՝ նախագահի լիազորությունները կրճատվում են էականորեն, մեծացվում են վարչապետի լիազորությունները:
Հայտնի «Փուչիկների» գործով 1 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ օրեր առաջ Վերաքննիչ դատարանը բավարարել է իր հայցը, և հիմա ինքը գտնվում է պայմանական ազատության մեջ:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ փետրվարի 15-ին, ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407 դրամ։ Ամերիկյան արժույթը երեկվա համեմատ էժանացել է 0.17%-ով կամ 0.67 դրամով։
Թուրքական կողմի հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ալասանիան, ով բանակցությունների ավարտից քիչ առաջ ժամանակավորապես լքել է սրահը:
Ներկայանալով որպես միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ՝ հանցավոր սպառնալիքներն ի կատար չածելու դիմաց նա Խուան Պաբլո Գեչիջյանից պահանջել է վճարել 80 մլն ՀՀ դրամ գումար։
Եգիպտոսում փետրվար 6-7-ը կայացած իսլամական վեհաժողովը անշուշտ մեծ մասամբ պիտի զբաղվեր սիրիական թղթածրարով: Անկարան և Բաքուն դասականացած առաքելությանը տեր կանգնելու հերթական առիթը պիտի բաց չթողնեին:
ԵՄ-ը հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանը պետք է բարելավի իրավիճակը ժողովրդավարության, հիմնական ազատությունների, անկախ դատարանների ու օրենքի գերակայության ոլորտներում:
Ամենաշատ like-եր ունեցող նախագահի թեկնածուն «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն է. նրա պաշտոնական էջը հավանել է 14.350 օգտատեր, իսկ ամենաքիչը՝ Արման Մելիքյանը. նա ֆեյսբուքում ունի 653 «ընկեր»:
Այսօր ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել ՌԴ ԱԻ նախարարության հետ, որտեղից ստացված տեղեկությունների համաձայն` փետրվարի 15-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 07.00-ին Ռուսաստանի Տյումենի, Սվերդլովսկի, Չելյաբինսկի և Կուրգանի մարզերում, ինչպես նաև Բաշկորտոստանի Հանրապետության տարածքում գրանցվել է մթնոլորտի ստորին շերտերի ակտիվություն, որի հետևանքով տեղի են ունեցել լույսի բռնկումներ, ձայնային ու հարվածային ալիքներ։
Առաջին հորիզոնականը զբաղեցրել է թագուհի Եղիսաբեթ 2-րդը:
«Ցավում եմ նաև, որ հրավիրյալներից մեկը հանրային սեփականություն է դարձրել իրեն ուղղված ԱՆՁՆԱԿԱՆ նամակը, ինչն արդեն բարոյագիտության նորմերի, մեղմ ասած, կասկածելի դրսևորում է»,- գրել է Աշոտյանը:
ՀՅԴ-ն հույս ունի, որ այսպիսով նոր հնարավորություններ կբացվեն՝ նախագահական ընտրություններից հետո իշխանության հետ «ազգային» որևէ ծիրի մեջ համագործակցելու, ավելի պարզ ասած, Դաշնակցության վերնախավի կիսաօլիգարխիկ կարգավիճակը պահպանելու, հնարավորության դեպքում` նաև ավելացնելու առումով:
Ինձ անձամբ չի դիմում, չի ասում` գիտե՞ք` ինչ, Դուք իմ մասին էսպիսի բան եք ասել, եկեք պարզենք, թող լրատվամիջոցներն էլ նստեն, նկարահանեն, լուսաբանեն` ի՞նչը հիմնավորեմ: Ուրեմն` ունեմ, չէ՞, հիմնավորումներ, որ մարդը խուսափում ա:
«Ռիվեր Փլեյթն» ու Մադրիդի «Ռեալը» կարող են ընկերական հանդիպում անցկացնել այս ամառ, փոխանցում է Ole-ն:
Միջադեպը գրանցվել է երեկ երեկոյան՝ Լաթաքիայի մոտ սիրիական զորքերի ու ապստամբների միջև ծավալված մարտերի ժամանակ:
ՀՀ կառավարության որոշմամբ այս տարվանից ծրագրի շահառուների շրջանակը ընդլայնվել է շուրջ 30 000-ով:
Փետրվարի 13-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ 76-ամյա Յուրիկ Մարտիրոսյանը Ոստիկանության Մաշտոցի բաժին հայտնել էր, որ անհայտ անձը կամ անձինք Դավթաշենի գերեզմանատանը հուղարկավորված իրենց հարազատների գերեզմանի քարերն են պոկել և շրջել և այնտեղից գողացել ծաղկամանները:
YouTube-ում հայտնվել է ականատեսների կողմից նկարահանված մի տեսանյութ, որտեղ երևում է, թե կրկեսային ներկայացման ժամանակ առյուծները ինչպես են փորձում հոշոտել վարժեցնողին։
Շինարարական աշխատանքների իրականացման և բժշկական սարքվորումների ձեռք բերման նպատակով 2012թ. օգոստոսից մինչև 2013թ. փետրվար ամիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմակերպված մրցույթների արդյունքներով կնքվել է տասնյոթ պայմանագիր:
Փետրվարի 18-ին մեծ ցանկությամբ, մեծ խանդավառությամբ, տոնական մեծ տրամադրությամբ այցելեք ընտրատեղամասեր և արժանապատվորեն, հպարտությամբ ընտրեք մեծ և հզոր Հայաստան կերտող գերագույն գլխավոր փորձառու հրամանատար, հայոց իմաստուն առաջնորդ և նախագահ: