Բաժիններ՝

Վրացական պատվիրակությունն Իրակլի Ալասանիային «մոռացել» է Թուրքիայում անցկացրած հանդիպումներից մեկում

Newposts.ge-ի փոխանցմամբ՝ թուրքական ֆորումներում տարածվում է տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիայում գտնվող վրացական պատվիրակությունը հանդիպումներից մեկը լքել է առանց Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի: Նրան պարզապես «մոռացել» են:

Թուրքական կողմի հետ հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ալասանիան, ով բանակցությունների ավարտից քիչ առաջ ժամանակավորապես լքել է սրահը, իսկ վերադառնալուց հետո տեսել է, որ թուրքական ու վրացական պատվիրակությունները լքել են շենքը: Այս մասին տեղեկատվությունը ֆորումներում տարածել է մի թուրք լրագրող:

Վերջինիս խոսքերով՝ հանդիպումից հետո ինքը մնացել է տվյալ շենքում, որպեսզի բանակցությունների մասին տեղեկատվությունը պատրաստի և ուղարկի իր ԶԼՄ-ին: Լրագրողը գրել է, որ զարմացել է, երբ այդ ժամանակ իր առջև հայտնվել է Վրաստանի պաշտպանության նախարարը, քանի որ վրացական պատվիրակությունն արդեն իսկ լքած է եղել տվյալ շենքը: Լրագրողի խոսքերով՝ Ալասանիան ունեցել է բավական շփոթված տեսք:

Լրագրողն Ալասանիային առաջարկել է իր տրանսպորտային միջոցը, սակայն Ալասանիան հրաժարվել է դրանից՝ հայտարարելով, որ կօգտվի տաքսու ծառայություններից: Վրաստանի ՊՆ-ը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

Նշվում է, որ Ալասանիան Թուրքիայում հանդիպել է իր թուրք գործընկեր Իսմեթ Յըլմազի հետ, ով խոստացել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Վրաստանին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև համապատասխան հարաբերությունները և ապագայի պլանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս