Բաժիններ՝

Սաակաշվիլին ու Ուսուպաշվիլին քննարկել են 2010 թվականի սահմանադրական ուղղումների հարցը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին քննարկել են 2010 թվականին ընդունված սահմանադրական ուղղումների հարցը: Տվյալ խնդրի շուրջ նրանց առաջին հանդիպումը կայացրել է փետրվարի 11-ին:

Ուսուպաշվիլին հայտարարել է, որ այդ ուղղումները պետք է գործարկվեն նախագահական ընտրություններից հետո. «Ըստ այդ ուղղումների՝ նախագահի լիազորությունները կրճատվում են էականորեն, մեծացվում են վարչապետի լիազորությունները և դրանով իսկ հավասարակշռվում են նախագահի, վարչապետի և խորհրդարանի իրավունքները:

Այդ ուղղումների գործարկմամբ կլուծվեն բազմաթիվ հարցեր, որոնք ներկայումս տեղ են զբաղեցրել օրակարգում: «Վրացական երազանքը» Սաակաշվիլիին առաջարկում է սահմանափակել նախագահի իրավունքները՝ միայնակ կառավարություն ձևավորելու հարցում»:

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին հայտարարել է, որ պատրաստ է միանալ սահմանադրական ուղղումների նախագծի շուրջ երկխոսությանը: Իվանիշվիլին հավելել է, որ երբ կարիք առաջանա իր մասնակցության, ապա այդ ժամանակ էլ պատրաստ է միանալ տվյալ գործընթացին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս