
Աշոտյանը ցավում է, որ իր ուղարկած անձնական նամակը ստացողը հանրային սեփականություն է դարձրել

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում հերթական գրառումն է կատարել.
«Ինչպես գիտեք, վաղը ՀՀ ԿԳՆ-ում հանդիպման եմ հրավիրել մի շարք բլոգերների և ակտիվ ՖԲ օգտատերերի: Ընտրությունն արել եմ ինքս, հրավիրելով տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց, որոնք աչքի են ընկել իրենք ակտիվությամբ:
Ցավոք, բոլորին, ում կցանկանայի տեսնել, հրավիրել չեմ կարող: Խնդում եմ չնեղանալ: Մեկ այլ առիթով կհանդիպենք:
Ցավում եմ նաև, որ հրավիրյալներից մեկը հանրային սեփականություն է դարձրել իրեն ուղղված ԱՆՁՆԱԿԱՆ նամակը, ինչն արդեն բարոյագիտության նորմերի, մեղմ ասած, կասկածելի դրսևորում է:
Ավելին, ունենալով տրամագծորեն հակառակ քաղաքական հայացքներ, գերադասում է վիրտուալ գրառումները ինձ բոլոր հարցերի անմիջապես ուղղելու և քննադատելու հնարավորությանը:
Իհարկե, գուցե սա էլ է ինքնակայացման ուղի: Կամ, ավելի ճիշտ, փակուղի:
Եվ անգամ նման պահվածքը չի հիասթափեցնելու ինձ ՖԲ-ն որպես հանրային և քաղաքական երկխոսության և քննարկումների հարթակ օգտագործեու մտադրության մեջ:
Կսպասեմ վաղվա հանդիպման»,- գրել է Աշոտյանը: