Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի ՊՆ-ը փոխհատուցում կվճարի Արյունոտ կիրակիի համար

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը 1972 թվականին Հյուսիսային Իռլանդիայում գրանցված Արյունոտ կիրակիի ժամանակ զինվորների կողմից սպանված ու վիրավորված ցուցարարների ընտանիքներին առաջարկել է փոխհատուցում:

ՊՆ-ը 40-ամյա վաղեմության այդ միջադեպի համար 50.000 ֆունտ սթեռլինգ (77.500 դոլար) փոխհատուցում է առաջարկել 13 զոհվածի և 13 վիրավորի հարազատներին: Ընդհանուր առմամբ, ՊՆ-ը պլանավորել է այդ նպատակով հատկացնել 1.3 միլիոն ֆունտ սթեռլինգ (2 միլիոն դոլար):

Փոխհատուցման չափը դեռ քննարկվում է, քանի որ տուժածների ընտանիքների մի մասը դժգոհ է մնացել այդ գումարից: Նրանցից մեկն անգամ ՊՆ-ի առաջարկը որակել է որպես «վիրավորանք»:

Նշվում է, որ 1972 թվականի հունվարի 30-ին 1-ին գումարտակի զինծառայողները Հյուսիսային Իռլանդիայի Դերի քաղաքում կրակ են բացել խաղաղ ցուցարարների վրա, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում նաև 6 անչափահաս և 1 քահանա: Եվս 14 մարդ ստացել էր լուրջ վնասվածքներ, հետագայում նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս