
Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ 100 կանանց ցանկը

BBC ռադիոընկերությունը հրապարակել է Մեծ Բրիտանիայի ամենաազդեցիկ 100 կանանց ցանկը: Ինչպես գրում են բրիտանական ԶԼՄ-ները, առաջին հորիզոնականը զբաղեցրել է թագուհի Եղիսաբեթ 2-րդը:
Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում հայտնվել է Միացյալ Թագավորության ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը, երրորդ հորիզոնականում` Իսպանիայում Santander UK բանկի բրիտանական մասի ղեկավար Անա Բոտինին:
Ցանկում ընդգրկվել են նաև մոդել, դիզայներ Վիկտորիա Բեքհեմը, Ստելլա ՄըքՔարթնին, երգչուհի Ադելը: Հետաքրքիր է, որ այդ ցանկում չի ընդգրկվել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: