Բաժիններ՝

Երևանում ավտովթարի են ենթարկվել արագաչափեր ու տեսախցիկներ տեղադրող ՍՊԸ-ի օպերատորները. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես գրում է shamshyan.com-ը, ժամը 14:20-ի սահմաններում Քանաքեռ վարչական շրջանի Զաքարիա Քանաքեռցու և Հասրաթյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 22-ամյա Վահե Դավթյանի վարած Վազ 2121 մակնիշի 80 PP 999 համարանիշի և 27-ամյա Խաչատուր Դավթյանի վարած Volkswagen մակնիշի 35 TՕ 655 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Нива-ի վարորդ Վ, Դավթյանն ու նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 25-ամյա Արտակ Պողոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժական ինստիտուտ: Վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, և օպերատիվորեն վթարի վայր ժամանած շտապ օգնության բրիգադը նրանց տեղափոխել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Нива-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել մայթեզրին գտնվող խանութի պատին: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ վարորդներն ու վիրավոր ուղևորն աշխատում են «Սեքյուրիթի-Դրիմ» ՍՊԸ-ում՝ որպես օպերատորներ:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս