Արտակարգ պատահար ՍԲ Ամենափրկիչ եկեղեցու շինհրապարակում
Նոյեմբերի 30-ին ժամը 15:30-ի սահմաններում Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում շինաշխատանքներ իրականացնելիս արտակարգ դեպք է տեղի ունեցել: Շինաշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը շուռ է եկել: Այս մասին տեղեկացնում է tsayg.am-ը:
Վարորդը՝ 1968թ. ծնված Վալերի Ալբերտի Հայրապետյանը, մեքենայի տակ չմնալու համար մեքենայի շուռ գալու պահին դուրս է նետվել խցիկից՝ գլխի հետնամասում՝ ծոծրակային հատվածում ստանալով վնասվածք: Գյումրու Շտապբուժօգնության կայանի մեքենայով տուժածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: Ցուցաբերվել է առաջին օգնություն, այնուհետ հիվանդն անցել է ռենտգեն հետազոտություն: Ըստ կենտրոնի վիրաբույժ Արմեն Գաբրիելյանի, ներկա պահին վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում: Հնարավոր է տուժածը ապաքինումը շարունակի ամբուլատոր եղանակով: