Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է
2013թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն են ժամանել 677,906 զբոսաշրջիկներ, կամ 2012թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 12.4%: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 678,786 մարդ կամ 2012թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշն աճել է 11.6%:
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների, 2013թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 27.0%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 37.2%-ը` ԵՄ երկրներին և 35.8%-ը` այլ երկրներին:
Ի դեպ, 39.6%-ով ավելացել է հյուրանոցների քանակը, որոնք ընդունել են միջազգային զբոսաշրջիկների՝ կազմելով 74 հյուրանոց: