Բաժիններ՝

Louis Vuitton-ի հսկա ճամպրուկը Մոսկվայում սկանդալի առիթ է դարձել (ֆոտոշարք)

Louis Vuitton աշխարհահռչակ նորաձևության տունը հսկայական ճամպրուկ-տաղավար է տեղադրել Մոսկվայի Կարմիր հրապարակում: Հիշեցնենք, որ ապրանքանիշը ստեղծվել է 1854 թվականին: Ցուցահանդես-ակցիայի նպատակը բարեգործական է: Ճամպրուկի վրայի P.W.O տառերը ներկայացնում են Prince Wladimir Orlov-ին: Ցուցահանդեսի այցելուներին են ներկայացվել պատմական՝ թվով 25 ճամպրուկներ և 12 մոնտաժված տեսահոլովակներ, որոնք ստեղծվել են ժամանակակից նկարիչների կողմից:

Ցուցահանդեսի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը, ըստ կազմակերպիչների, փոխանցվելու է Նատալյա Վոդյանովայի «Մերկ սիրտը» հիմնադրամին: Ցուցահանդեսը պետք է գործեր 2013թ.  դեկտեմբերի 2-հունվարի 19-ը:

Հսկայական (9×20մ) ճամպրուկը, սակայն, շատերի զայրույթն է առաջացրել իր չափերի պատճառով: Օտարերկրյա ապրանքանիշը գովազդող հսկա ճամպրուկի դեմ են արտահայտվել պատգամավորները, քաղաքական գործիչները: Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ ճամպրուկ-տաղավարն արդեն կոշտուկ է առաջացրել իր աչքերում, քանի որ ամեն օր աշխատանքից՝ տուն ճանապարհին ինքն  այն տեսնում է:  Մոսկվա քաղաքի Մշակույթի դեպարտամենտից հայտնել են, որ սկանդալ առաջացրած ճամպրուկ-ցուցահանդեսը Կարմիր հրապարակից կապամոնտաժեն և մի քանի օրվա ընթացքում նոր տարածքում կտեղադրեն, քանի որ այն բարեգործական միջոցառում է:

Louis (10)

Louis (8)

A Giant Louis Vuitton Suitcase In Moscow's Red Square

Louis (6)

Louis (5)

Louis (4)

Сундук-павильон Louis Vuitton на Красной площади

Louis (1)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս