
Ողբերգական ավտովթար` Արմավիր մարզում. 1 զոհ, 4 վիրավոր. վիրավորների թվում 2-ամյա երեխա կա

shamshyan.com –ի փոխանցմամբ`նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Քարակերտ-Արգինար ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում O 22 LО 258 համարանիշի ավտոմեքնայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, իսկ 4 հոգի, այդ թվում` 2 –ամյա երեխան տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: