Բաժիններ՝

Դատապարտվեց 3 տարվա ազատազրկման՝ մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` Նարինե Ծատուրյանը մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար դատապարվել է ազատազրկման 3 տարի ժամկետով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ըստ մեղադրանքի 44-ամյա Նարինե Ծատուրյանը, աշխատելով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Մալիբու» շոգեբաղնիք-հյուրանոցային համալիրում, 2009 թվականից մինչև 2013 թվականի մայիսի 17-ը նպաստել է թվով 11 մարմնավաճառների պոռնկությամբ զբաղվելուն։

Նարինե Ծատուրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2 մաս 5 կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը:

Մինչ դատաքննությունը սկսելը ամբաստանյալ Նարինե Ծատուրյանը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ:

Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն որ Ն. Ծատուրյանը նախկինում դատված չէ, բնութագրվում է դրական, խնամքին ունի մեկ անչափահաս երեխա և որ հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը:

Իրեղեն ապացույց ճանաչված 401 ԱՄՆ դոլարը, 1.000 ՌԴ ռուբլին, 949.000 ՀՀ դրամը որպես եկամուտ հանձնել պետությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս