
Սուրճն էժանանում է միջազգային շուկայում

Սուրճի գները 40 տարվա ընթացքում ամենաերկարատեւ անկումն են արձանագրում: Գները նվազում են արդեն 14-րդ գնաշրջանն անընդմեջ, հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Նյու Յորքի «ICE Futures U.S.» բորսայում սուրճի գինը ուրբաթ նվազել է 0,7%-ով` ֆունտի համար կազմելով 1,0465 դոլար եւ գրեթե հասնելով 2009թ. գրանցված ամենացածր մակարդակին` 1,0455 դոլար:
Ուրբաթ գրանցվել է նաեւ կակաոյի գնի անկում` պայմանավորված Արեւմտյան Աֆրիկայում բերքի առատությամբ: