
Ադրբեջանական գնդակոծությունից վառվել է նախկին գյուղապետի անասնագոմը

tesankyun.am-ի փոխանցմամբ՝ հոկտեմբերի 30-ին, կեսօրից հետո, Ղազախի շրջանի հենակետերից ադրբեջանական զինուժը հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բարեկամավան գյուղի պաշտպանական դիրքերը, նաև՝ գյուղը: Բարեկամավանցիները կայքին հայտնել են, որ ադրբեջանական կրակից հրդեհվել է Բարեկամավանի նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանին պատկանող անասնագոմը:
Սահմանամերձ գյուղի բնակիչներն իրենց կյանքը վտանգելով՝ մարել են անասնագոմի հրդեհը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: