Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել Արաբկիր և Էրեբունու վարչական շրջանների ոստիկանապետերի տեղակալներին
                                    shamshyan.com -ի փոխանցմամբ`նոյեմբերի 1-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: ՀՀ ոստիկանապետի հրամանով աշխատանքից ազատվել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի ոստիկանապետի ծառայության գծով տեղակալ Արայիկ Պետրոսյանը: Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության Էրեբունու ոստիկանության պետի օպերգծով տեղակալ Արսեն Ավոյանը: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Կոտայքի բաժնի ոստիկանապետ է նշանակվել Սերոբ Հարությունյանը: Հաղորդվում է, որ Ա. Պետրոսյանն ու Ա. Ավոյանը ուղղարկվել են ոստիկանության կադրերի ռեզերվ:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    