
Միջնորդել են Իշխան Զաքարյանի համար

Որքան մոտենում է նոյեմբերի 5-ը` Վերահսկիչ պալատի նախագահի լիազորությունների վերջնաժամկետը, այնքան այս պաշտոնի համար պայքարը մեծանում է: 168.am-ի տեղեկություններով` օրերս նախագահ Սերժ Սարգսյանին են այցելել ԱԺ պատգամավորներ` ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը և վարչության անդամ Սեյրան Սարոյանը և միջնորդել, որ նախագահ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու առաջադրի Իշխան Զաքարյանին: Վերջինս ԵԿՄ վարչության անդամ է, և զգալի ներդրում է ունենում ԵԿՄ-ի կողմից իրականացվող ծրագրերում: