
Եթե մեղավոր լինի, կպատժենք անպայման. «Կրակեմ Հրաչը»՝ նախագահի անվտանգության աշխատակցի մարզչին ծեծելու մասին

Հայաստանի պետական պահպանության ծառայության ղեկավար Հրաչյա Հարությունյանը տեղյակ է ջրագնդակի Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պատանեկան առաջնություն ժամանակ տեղի ունեցած միջադեպից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչյա Հարությունյանը («Կրակեմ Հրաչ»):
Նա նշել է, որ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում, եւ առայժմ չի ցանկանա որեւէ մեկնաբանություն տալ: «Ամեն ինչ հետաքննության ավարտից հետո»,- նշել է նա:
Հարցին, թե ձեր կողմից որեւէ քայլ արվել է նախագահի անվտանգության աշխատակցին պատժելու ուղղությամբ՝ զրուցել եք, նկատողություն եք արել, նա պատասխանել է, որ ամեն ինչ արվում է հետաքննության ավարտից հետո, երբ կապացուցվի իր մեղավորությունը: «Հիմա ես ձեզ պետք է բացատրե՞մ, թե ինչ քայլեր եմ անելու, հետաքննությունը կպարզի ամեն ինչ, եթե մեղավոր լինի, կպատժենք անպայման, կարող եք չկասկածել»
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: