
Տիմոշենկոն կոչով դիմել է ԵՄ-ի բոլոր առաջնորդներին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ազատազրկման մեջ գտնվող Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն դիմել է ԵՄ-ի բոլոր առաջնորդներին, ուկրաինական քաղաքացիական հասարակությանը և ընդդիմությանը՝ կոչ անելով անհապաղ գործել յուրաքանչյուր հանգամանքներում՝ հասնելու համար ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը:
Տիմոշենկոն կարծում է, որ իրեն պաշտպանող Սերգեյ Վլասենկոյի դեմ քրեական գործ հարուցելը կասկածի տակ է դնում Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Տիմոշենկոն այդ հարցում մեղադրել է նախագահ Վիկտոր Յանուկովիչին, ով խափանում է Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը.
«Իմ փաստաբան Սերգեյ Վլասենկոյի դեմ անհեթեթ քրեական գործերի հարուցումն արվել է միտումնավոր և սառնասրտորեն՝ որպես Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ կապված ուկրաինական հույսերի հենց սրտին հասցված հարված: Յանուկովիչը ցանկանում է եվրոպացի առաջնորդներին համոզել, որ զուր են Ուկրաինան բռնապետությունից պաշտպանելու նրա ջանքերը»:
Սերգեյ Վլասենկոն ձերբակալվել է երեկ, Կիևում: Դատախազությունը նրան մեղադրել է նախկին կնոջը քանիցս ծեծելում: Այդ մասին բարձրաձայնել է փաստաբանի նախկին կինը: