
«Պոեզիայի սիրահար» քրեական հեղինակությունն ազատ է արձակվել

Ինչպես գրում է «Прайм Крайм» գործակալությունը, նոյեմբերի 15-ին Վերխնեուրալսկի բանտից ազատ է արձակվել 53-ամյա «օրենքով գող» Անդրեյ Վոզնեսենսկին (Բելյաև), ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Անդրես Պիտերսկի կամ Կնճիթ։
Սանկտ-Պետերբուրգում ծնված Բելյաևը մի քանի տարի առաջ տարվել է 60-ականների հայտնի պոետի ստեղծագործություններով և վերցրել նրա ազգանունը։ Վերջին անգամ դատապարտվել է 2011 թվականին 4.5 տարվա ազատազրկման՝ կողոպուտի և մարդ առևանգելու համար։
Պատժաչափի մեծ մասը Բելյաևը կրել է Բուրյաթիայում, սակայն ազատվելուց մի քանի ամիս առաջ տեղափոխվել է Վերխնեուրալսկի փակ ռեժիմի բանտ։ Չնայած բազում խախտումներին՝ «օրենքով գողը» ազատվել է վաղաժամկետ, պատժաչափը լրանուց երկու ամիս առաջ։
Ազատվելու նույն օրը Բելյաևը թռել է Մոսկվա։ Օդանավակայանում նրան դիմավորել են իրավապահները և պրոֆիլակտիկ զրույց անցկացրել վարչական վերահսկողության կարգի մասին: