Բաժիններ՝

«Հղի կնոջը բժիշկը դիտավորյալ է սպանել». մայրը պահանջում է բացահայտում

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակչուհի Սվետլանա Աթոյանը բժշկական սխալի հետեւանքով զավակին կորցրած բազմաթիվ մայրերից է, ով 7տարի է՝ պահանջում է բացահայտել իր աղջկա մահվան իրական պատճառը:

Կարինե Աթոյանը՝ նրա երիտասարդ աղջիկը, մահացել է ծննդաբերության ժամանակ կեսարյան հատման հետեւանքով: Որ բժշկական սխալ է թույլ տրվել եւ որի համար մեղավոր են եղել Բերդ քաղաքի բժշկական կենտրոնի 5 բժիշկներ, սա հաստատվել է դատարանում, եւ նրանք կրել են սահմանված 5-ամյա պատիժը: Սա սակայն զավակին կորցրած մորը չի բավարարում, ով համոզված է, որ աղջկա մահը ոչ թե միայն բժկական սխալն է, այլ դիտավորության հետեւանք է:

Սրա համար կինը հիմնավորումներ ու կասկածներ ունի, որոնք պահանջում է բացահայտել:

«Ի տարբերություն շատերի, ասեմ, որ իմ աղջկա գործով դատապարտվածներ կան, բայց կարեւոր հանգամանք է մնացել, որի համար ես պայքարելու եմ, ունեմ ապացույցներ, իրավական հիմքեր, որ իմ աղջկան դիտավորյալ են սպասել: Գագիկ Լեւոնի Մելիքյան՝ անեսթեզիոլոգ, նարկոզ տվողը, ով հինգ ու կես տարի ազատազրկման դատապարտվել է բժշկական սխալի համար: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ հայտարարում՝ բժշկական սխալի հիմքը կարող է լինել առաջինը՝ անգրագիտություն, երկրորդ՝ անփութություն, երրորդը՝ դիտավորություն, ո՞վ կարա ասի, որ բժիշկը չի կարա դիտավորյալ մարդ սպանի, ո՞վ կարա ասի, որ բժիշկը փողի համար հղի կնոջը չի կարա տանի կեսարյանի, ո՞վ կարա ասի՝ պաշտոնի համար հղի կնոջը չեն սպանի: Թող մեկը ասի:

«Այ որ բացահայտեն՝ ով է, ես գիտեմ՝ ով ա արել, իրենք թող բացահայտեն՝ ով ա, ես շարան-շարան շղթայական կապացուցեմ, թե անողը ինչի համար է արել, ես գիտեմ: Իր կողքին ով եղել է, նա է արել, չէ՞: Իրեն պետք էր կեսարյան հատում սարքի, որ իր հետագայի նպատակին հասնի, իմ աղջիկը եղել է պոլիկլինիկայի գլխավոր հաշվապահ, իսկ սպանողը եղել է պոլիկլինիկայի նույն պաշտոնից հեռացված Գագիկ Լեւոնի Մելիքյանը»,-համոզված է որդեկորույս մայրը: Կինը վստահեցնում է, որ աղջիկն իր ոտքով է գնացել հիվանդանոց առանց որեւէ բողոքի նշանի, անգամ կեսարյան հատման անհրաժեշտություն չի եղել:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր  կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս