
International Alert-ը հաշվարկել է աբխազական երկաթգծի բացման արդյունավետությունը

«International Alert» միջազգային կազմակերպությունն ուսումնասիրություն է կատարել Հարավային Կովկասի երկաթգծի (աբխազական երկաթգիծ) վերականգնման վերաբերյալ՝ գնահատելով Սոչի-Սուխումի/Թբիլիսի-Երևան երկաթգծի հնարավոր տնտեսական արդյունավետությունը։
Հետազոտությունները կատարվել են 2012թ. դեկտեմբեր ամսից մինչև 2013թ. սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Երկաթգծի ճանապարհի տնտեսական նշանակության մեթոդաբանական վերլուծությունը մշակվել է տարածաշրջանային հարավ-կովկասյան աշխատանքային խմբի կողմից։ Հիմնական թիրախը եղել է Սոչի-Սուխումի/ Թբիլիսի-Երևան, Կարս-Գյումրի, Նախիջևան-Մեղրի-Բաքու երկաթգծի վերականգնման հնարավորությունը։
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի լրատվական ծառայությունից հայտնում են, որ պալատի աջակցությամբ նոյեմբերի 20-ին կազմակերպվելիք շնորհանդեսի ժամանակ կներկայացվի հետազոտական զեկույցը: