Բաժիններ՝

Դատախազները ինքնակա՞մ են աշխատանքից ազատման դիմումներ գրել

Շիրակի մարզի նորանշանակ դատախազ Րաֆֆի Ասլանյանը արդեն մի քանի օր է, ինչ աշխատում է Շիրակի մարզում, եւ այս կարճ ժամանակահատվածում հասցրել են արդեն իրար հետեւից հրաժարականի դիմումներ ներկայացնել ինչպես Գյումրիի, այնպես էլ Շիրակի մարզի մյուս քաղաքներից ճանաչված ու երկար տարիների փորձ ունեցող մի քանի դատախազներ: Գյումրեցի փաստաբանները մատնանշում են, որ պաշտոնանկված դատախազների թիվը հասնում է մեկ տասնյակի, եւ ՇՄ դատախազությունում մասնագետ կադրերի խնդիր է առաջացել: Ներկայում էլ ՇՄ դատարաններում լսվող գրեթե բոլոր գործերը ստիպված են լինում հետաձգել, քանի որ մեղադրող կողմը բացակայում է:

Ինչպե՞ս ստացվեց, որ Րաֆֆի Ասլանյանի ՇՄ դատախազ դառնալուց հետո միանգամից իրար հետեւից հրաժարականի դիմումներ գրեցին այդ թվով դատախազներ եւ որոշեցին, որ արդեն իրենք կենսաթոշակային տարիքի են եւ աշխատել համակարգում այլեւս չեն կարող: Ր. Ասլանյանը ԳԱԼԱ –ին մեկնաբանել է.

«Նշված անձինք իմ հայեցողությամբ չեն ազատվել աշխատանքից: Նշված անձանցից եւ ոչ մեկին ես չեմ ստիպել, չեմ առաջարկել, որպեսզի կենսաթոշակի անցնելու վերաբերյալ դիմում ներկայացնեն, անձինք իրենց նախաձեռնությամբ են ցանկացել կենսաթոշակի գնալ: Ընդ որում, հինգ անձանցից առնվազն երեքին ես առաջարկել եմ սպասել, համոզել եմ, որ գոնե առաջիկա մեկ տարում ձեռնպահ մնան այդ քայլից, բայց այդ մարդիկ էլ իրենք են ինձ համոզել, թե ավելի լավ է թոշակի գնանք. առկա պայմանները, պահանջները, ըստ էության, համարել են իրենց տարիքին ոչ համապատասխան: Եթե նշեմ այդ երեք անձանց անունը, ապա կվիրավորեմ մյուս երկուսին: Բայց նրանց գնալը իմ կարծիքով որեւէ կերպ չի անդրադառնալու դատախազության աշխատանքի վրա: Ամեն դեպքում նրանցից երեքը եղել են պրոֆեսիոնալ դատախազներ, եւ ես կարծում եմ, որ կկարողանային պահպանել իմ կողմից առաջ քաշված աշխատանքային չափանիշները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս