
«Ապրում ենք իսկական դժոխքում» (տեսանյութ)

shirakcentre.org-ի փոխանցմամբ` Անահիտ Սահրադյանն իր երկրորդ կարգի հաշմանդամ աղջկա և 3 տարեկան թոռնիկի հետ ապրում է մի փոքրիկ, խարխուլ ու խոնավ տնակում: Նրանց տնակը երկրաշարժից անմիջապես հետո տեղադրվել է Գյումրի գետակի հարևանությամբ գտնվող մի ճահճոտ տեղանքում:Այդ պատճառով տնակի հատակն ամբողջովին փտել է, և այդտեղից առնետներ են անարգել ելք ու մուտք անում: Նրանց ընտանիքը երկրաշարժին թեև կորցրել է երկսենյականոց բնակարան, սակայն մինչև օրս փոխհատուցում չի ստացել:
Մանրամասները այստեղ`