Բաժիններ՝

Կարգապահական վարույթ է հարուցվել Յուրի Վարդանյանի որդու պաշտպանի նկատմամբ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի` 15.11.2013թ. որոշմամբ` փաստաբան Վահան Հայրապետյանի (արտոնագիր 554) նկատմամբ  կարգապահական վարույթ է հարուցվել՝ զանգվածային լրատվամիջոցի հրապարակման հիման վրա: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Փաստաբանների պալատի տարածած մամուլի հաղորդագրության համաձայն` վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել մասնավորապես News.am լրատվական կայքում հրապարակված հոդվածը՝ «Յուրի Վարդանյանի որդին թմրանյութ է գնել Սյունիքում` իր օգտագործման համար. փաստաբան» վերտառությամբ, որտեղ առկա է փաստաբան Վահան Հայրապետյանի հետևյալ մեջբերումը «…Իսկ թե որ մասով է նա ընդունել մեղքը, փաստաբանն առայժմ չհայտնեց՝ հավելելով, որ դեռ քննիչի մոտ լրացուցիչ հարցաքննություն չեն կազմակերպել, երբ կլինի, կասի:   «Չգիտեմ՝ ինչն է նա ընդունել, իմ կարծիքով՝ կարող է ասի՝ էս ղալաթը արել եմ, ձեռք եմ բերել, ուրիշ բաներ չեմ արել»,- ասաց փաստաբանը:

Նա տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը թմրանյութ ձեռք էր բերել Սյունիքում` իր օգտագործման նպատակով: Իսկ թե ինչ քանակությամբ թմրանյութ էր ձեռք բերել, Վահան Հայրապետյանը չհայտնեց՝ համարելով նախաքննական գաղտնիք:….»

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 39.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են` պետական, տեղական ինքնակառավարման և ոչ պետական մարմինների, ինչպես նաև այլ անձանց դիմումները (բողոքները), ինչպես նաև` զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները։

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս