
Խրվելու ենք

Պարզվում է՝ Մաքսային միությանն (ասել է թե՝ Ռուսաստանին) ինտեգրվել պատրաստվող Հայաստանի տնտեսությանը բավականին ծանր ժամանակներ են սպասվում։ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության կանխատեսումներով՝ Ռուսաստանի տնտեսության աճն առաջիկա տարիներին զգալիորեն նվազելու է, իսկ 2020-2030 թվականներին տատանվելու է 1.8-2.5%-ի սահմաններում։ Այսինքն՝ Ռուսաստանի տնտեսությունն աճի տեմպով զգալիորեն հետ է մնալու համաշխարհային տնտեսությունից։ Թե այդ ամենն ինչպես կազդի Հայաստանի տնտեսության վրա, որն այսօր մեծապես կախված է Ռուսաստանից, իսկ ՄՄ-ին անդամակցելուց հետո այդ կախվածությունն էլ ավելի է խորանալու, դժվար չէ պատկերացնել։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի՝ երեքշաբթի օրվա համարում