Բաժիններ՝

Շարմազանովը՝ եղբոր ոստիկանապետ նշանակվելու մասին

Այսօր ԳԱԼԱի Գյումրու գրասենյակ է զանգահարել Ալավերդու մի քաղաքացի, ով ասել է, որ ինքը Ալավերդու մի խումբ անհանգստացած բնակիչների անունից է զանգահարում, որոնց վրդովվեցրել է Ալավերդիում տարածված այն տեղեկությունը, որ Է. Շարմազանովի եղբայրը՝ Էրիկ Շարմազանովը, դառնալու է Լոռու մարզի ոստիկանապետ:

«Շարմազանովները մեր քաղաքի ծնունդ են, եւ մենք լավ ենք իմանում նրանց: Էդիկը՝ ՀՀԿ-ի, գրագետ տղա էր, ինչը չենք կարող ասել Էրիկի մասին, նա 10-րդ դասարանն էլ մինչեւ վերջ չգնաց, բայց նրան ընդունել տվեցին նաեւ Ոստիկանության ակադեմիա: Նա ավելի շատ փողոցի տղա էր, վատ իմաստով չենք ասում, բայց թե սովորելու հետ գլուխ չուներ… Հիմա էլ նա բանակ իսկի չի ծառայել, բայց տալիս են ոստիկանապետ»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բոլոր այս տեղեկությունները որակեց իրականությանը չհամապատասխանող: Մեր այն հարցին, թե արդյոք Էրիկ Շարմազանովին նշանակելո՞ւ են Լոռու մարզի ոստիկանապետ, Էդուարդ Շարմազանովն ասաց. «Դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Իմ եղբայրը Վանաձորի Տարոն բաժնի ոստիկանապետն է: Իմ եղբայրը ավարտել է Ոստիկանության ակդեմիան, նա սպա է եւ դժվար թե Ոստիկանության ակադեմիա ավարտած պրոֆեսիոնալ սպային մեղադրեն ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ: Նմանատիպ լուրերին թեթեւ վերաբերվեք»,- խորհուրդ է տվել Է. Շարմազանովը, ապա շարունակել. «Ես եւ իմ ընտանիքը եւ առհասարակ բոլոր բանական մարդիկ վերաբերվում ենք նույն կերպ՝ արհամարհանքով: Իմ եղբայրը պրոֆեսիոնալ սպա է, պարկեշտ անձնավորություն է, եւ ես, որպես կանոն, չեմ խառնվում եւ միջամտում իր գործունեությանը …»:

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե նա չի ծառայել բանակում, Շարմազանովն ասաց. «Ոստիկանության ակադեմիայում սովորելը հավասարազոր է բանակում ծառայության: Առաջին երկու տարին իրենք ծառայություն են անցնում եւ ապրում են, ինչպես ռուսերենով ասում են, «կազարմեննի ռեժիմով», եւ ծիծաղելի կլիներ, եթե ուժային կառույցում լիներ մարդ, որը չունենար զինվորական գրքույկ կամ ծառայություն:

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս