
Դոլարը շաբաթը փակեց վերելքով

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.5 դրամ։ Հոկտեմբերի 16-ի համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։ Հիշեցնենք, որ բորսայում երեկ դոլարի առքուվաճառք տեղի չէր ունեցել, իսկ այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 620 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ: