Բաժիններ՝

Գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամը կատարել է 1.3 միլիարդ դրամի ներդրում

Կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հերթական խորհրդի նիստը:

Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել է հիմնադրամի 2012 թվականի տարեկան հաշվետվության, բյուջեի կատարողականի և տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը: Զեկուցվել է, որ նախորդ տարի հիմնադրամի կողմից շուրջ 10 ձեռնարկություններում իրականացվել է 1 մլրդ 314 մլն դրամի ներդրում, կատարվել` 328 մլն դրամի ստորադաս փոխառություններ: Տեղեկացվել է, որ առաջիկայում նախատեսվում է հիմնադրամի կողմից միջոցներ ներդնել ևս երեք ձեռնարկություններում:
Այնուհետև անդրադարձ է կատարվել հիմնադրամի 2012թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությանը:
Քննարկվել և հաստատվել են նաև հիմնադրամի կողմից հրապարակվող և ՀՀ արդարադատության նախարարություն ներկայացվող հաշվետվության նախագիծը, հիմնադրամի ինքնածախսածածկման մեխանիզմով իրականացվող առաջիկա 3 տարվա ծրագիրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031