Հայ բուժարարները մասրենու սպիտակ ծաղկաթերթերով բուժել են սրտի, իսկ կարմիր ծաղկաթերթերով` լյարդի և լեղապարկի հիվանդությունները։ Բրոնխիտը, թոքաբորբը և նույնիսկ թոքախտը բուժել են սև խաղողի և մասուրի պտղից ստացված մզվածքի խառնուրդով:
Նախագահ Օբամայի և ամերիկյան ժողովրդի անունից ես իմ ամենաջերմ մաղթանքներն եմ փոխանցում Հայաստանի ժողովրդին՝ անկախության օրվա առիթով։
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային:
ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընունել, որը հնարավորություն է տալիս Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում հնարավոր կլինի կառուցել հանգստի և ժամանցի գոտիներ:
Ամսական 750 մլն դրամը լուրջ թիվ է: Ցանկացած քիլլեր ձեզ դա կբացատրի: 50 դրամով սակագինը բարձրացնելու դեմ պայքարի ակտիվիստների հարցերը լուծելուն այն կբավականացներ: Մեր գծատերերը ներեցին առաջին փուլում հասարակության հաղթանակը՝ մասնավորապես ու հասարակությանն ընդհանրապես:
Ս. Աբրահամյանը դեռահասի հետ սեռական հարաբերություն է ունեցել նաև Սևանի քաղաքային հին այգու տարածքում գտնվող կիսակառույց շինությունում:
«Մենք այս դաշտում կարգուկանոն ենք հաստատում, որովհետև կան սուբյեկտներ, որ դիմում են մեզ, թե իբր զբաղվելու են գրահրատարակչական գործունեությամբ, բայց իրականում տեսնում ենք, որ ի հայտ են գալիս զբոսաշրջային գործակալություններ, այլ բիզնեսներով են զբաղվում, ինչն ուղղակի անթույլատրելի է»,-պարզաբանել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպանի հետ և քննարկել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող բոլոր խնդիրները: «Այս երկու որոշումները, որ ընդունում ենք, մեզ հնարավորություն են տալիս ստորագրել համաձայնագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ունենալ շուրջ 43 մլն դոլարի օժանդակություն:
Մենք արդեն ավելի քան 10 տարի համագործակցում ենք «Սինոփսիս»-ի հետ: Այն բազմաթիվ տեխնոլոգիական ռեսուրսներ և ուսումնական համապարփակ նյութեր է տրամադրում Չինաստանի գիտությունների ակադեմիայի ուսանողների և դասախոսների համար, իսկ դրա արդյունքում ավելի ու ավելի շատ ուսանողներ ծանոթանում են «Սինոփսիս»-ի ծրագրային, գործիքային միջոցներին:
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը ցանկություն ունի խորացնել ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները Կալիֆորնիա նահանգի հետ:
Փորձագետի եզրակացությունների մեջ կա, որ վնասվածքներից առնվազն մեկը ունի հետևից առաջ ուղղություն: Սա նշանակում է՝ թիկունքից: Թիկունքից կրակոցը ու մեջքին կրակոցը տարբեր բաներ են: Մեջքից կրակոցն էլ է թիկունքից կրակոց, բայց ամեն մի թիկունքից կրակոցը չէ, որ մեջքին է կպնում: Չգիտեմ… Գուցե իրենց հայոց լեզվի դասատուի հետ այս հարցը պիտի պարզեք:
ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներկուսակացկան, ներքաղաքական հարցեր: Այս մասին լրագորղների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Դատախազի, Վերահսկիչ պալատի նախագահի հարց չի քննարկվել: Եվ նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ կլինեն համայնքներում, այդ մասին իրավիճակի տեղեկատվություն ներկայացվեց»,-ասաց Սահակյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ Քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածները վերաբերում են ոչ թե Սամվել Ալեքսանյանին, այլ շինարարությունը իրականցնող կազմակերպությանը և այն անձանց, որոնք պարտավոր էին հետևել շինարարության ապօրինի լինելուն:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, 1982 թ. ծնված Արման Ե.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասում գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում, վիճաբանության ժամանակ, ոմն Վաղո իր ընկերների հետ ձեռքերով և ոտքերով հարվածել են մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Ազգային ժողովի պատգամավոր, պետա-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ` լրագրողների հարցերի հետ զրույցում` անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվելու մասին լուրերին, ասաց. «Ես ոչ պակաս հետաքրքրությամբ զբաղվում եմ օրենսդիր աշխատանքով: Ենթադրել, որ ես սպառել եմ ինձ այդ ոլորտում` ճիշտ չէ»:
1982 թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի-Մելոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ զգացմունքներ բնութագրող էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել` կազմված հերթականությամբ դասավորված նշաններից` վերջակետ, գծիկ և փակող փակագիծ` ։-):
Հայ ազգային կոնգրեսի երիատասարդները այսօր հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել են ՀՀԿ-ական երիտասարդներից մեկի այն հայտարարությանը, թե իբր Ծաղկաձորում կայացած երիտասարդական համաժողովի ժամանակ որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել քաղբանտարկյալների հարցով:
Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.96 407.77 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը էժանացել է 0.2%-ով կամ 0.81 դրամով։ Բորսայում վաճառվել է 3 միլիոն 800 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 405 դրամ, վաճառքինը՝ 408 դրամ:
Ազատամարտիկների այսօրվա հանրահավաքին Ազատության հրապարակում միջադեպ է տեղի ունեցել. հավաքի մասնակիցներից Հովսեփ Էմիլյան անունով մի մարդ, ով ներկայացել է որպես ազատամարտիկ, պարբերաբար ընդհատում էր ելույթ ունեցողներին՝ պահանջելով կոնկրետ քայլերից խոսել և անիմաստ բաներ չասել:
ԳԱԼԱ-ի լրագրողը ՀՀԿ շենք մտնելիս վարչապետից փորձել է ճշտել նրա դիրքորոշումը սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի արած հայտնի հայտարարության վերաբերյալ:
Դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից ՀՀ տարածք ներմուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող Սանդոստատին 0,1մգ/մլ 1մլ ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում գրանցման նմուշին` առկա է կեղծիքի կասկած:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուզանդի փողոցի բնակիչները ՀՀԿ գրասենյակի առջև փակել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ճանապարհը, որոնք պետք է մասնակցեին ՀՀԿ ԳՄ նիստին:
Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցը շարունակում է մնալ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: Քաղաքական ուժերը շարունակում են քննարկել այդ որոշման դրական և բացասական կողմերը: Այդուհանդերձ, դեռևս վերջնականապես պարզ չէ՝ որ կուսակցություններն են կողմ կամ դեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
Ժողովրդագրական պատկերի ոչ փայլուն, չասելու համար անմխիթար իրականությունը և չկասեցվող արտահոսքը ստիպում են ուղղակի պետական և հասարակական ամբողջական կենտրոնացում` հակաճգնաժամային ծրագրերի շուրջ: Արտագաղթը հաղթահարելու հակաճգնաժամային ծրագիրը՝ «Մենք ապրելու ենք մեր երկրում»-ը թե՛ իշխանությունները և թե՛ ընդդիմադիր դաշտը իր շուրջ համախմբելու բոլոր նախադրյալներն է պարփակում:
Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.40-ի սահմաններում, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Ամասիա ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի:
Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի մանդատի համարը պայքարը կշարունակեն երկու թեկնածուներ՝ ՀՀԿ-ից Արմեն Կարապետյանը և «Ժառանգություն»-ից Սամվել Հայրապետյանը:
Այս պահին Երևանի մարզահամերգային համալիրում ընթանում է հոկեյի հայազգի առաջին օլիպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-րդ տարելիցի առիթով կազմակերպված ցուցադրական ընկերական հանդիպումը:
Հիրոսի Յամաուտին, ով 50 տարուց ավելի գլխավորել է Nintendo ընկերությունը, մահացել է 85 տարեկան հասակում, Կիոտոյում: Այս մասին հայտնում է BBC-ին: Հենց Յամաուտիին է հաջողվել Nintendo-ն դարձնել խաղեր արտադրող համաշխարհային առաջատար ընկերություն:
Այս պահին Երևանի մարզահամերգային համալիրում ընթանում է հոկեյի հայազգի առաջին օլիպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-րդ տարելիցի առիթով կազմակերպված ցուցադրական ընկերական հանդիպումը: Իրար հետ մրցում են ՌԴ երկու ակումբներ՝ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբները:
Մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության բաժնի փոխանցմամբ` ներկրման աշխատանքներն ընթացքի մեջ են: Ընթացքի մեջ են նաև համայնքների կողմից ստացված դիզվառելիքի դիմաց վճարման և մնացած դիզվառելիքը համայնքներ ներկրելու աշխատանքները: