Բաժիններ՝

Smile-իկը 31 տարեկան է

1982 թ. սեպտեմբերի 19-ին Կարնեգի-Մելոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջին անգամ զգացմունքներ բնութագրող էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկել` կազմված հերթականությամբ դասավորված նշաններից` վերջակետ, գծիկ և փակող փակագիծ` ։-):

Սկզբում այդ իրար հաջորդող նշաններից օգտվում էին միայն համալսարանի աշխատակիցները, սակայն այն շատ արագ տարածում գտավ նաև այլ հաստատություններում, իսկ  ինտերնետի օգտվողների թվի ավելացմանը զուգահեռ այդ նշանները, որոնք ժպիտ են նշանակում, ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում:

Այսպիսով, Ս. Ֆալմանն իր երկարամյա գիտական գործունեության ժամանակ չնայած բազմաթիվ հետազոտություններ է կատարում, սակայն նա այդպես էլ լայն ճանաչում ստանում է հենց «սմայլիկի» ստեղծման միջոցով, որը վիրտուալ շփումը առավել կենդանի է դարձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս