Ի պատասխան ԱՄՆ առողջության և հանրային ծառայությունների վարչության սննդամթերքի և դեղամիջոցների ադմինիստրացիայի պաշտոնական կայքում տեղ գտած և զանգվածային լրատվամիջոցներով տարածված հաղորդագրություններին՝ հայտնում ենք, որ «ԱՄՄ» ՍՊԸ-ի կողմից ս.թ. հունիս ամսին ԱՄՆ արտահանված N69-A խմբաքանակի պանիրը եղել է 15.05.2013թ. արտադրության և 6 ամիս պիտանիության ժամկետով: Տվյալ խմբաքանակի (1000կգ) պանիրն ամբողջությամբ արտահանվել է ԱՄՆ և չի իրացվել ՀՀ շուկայում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:
Իհարկե, ես անձնապես այն հստակ համոզմանն եմ, որ Հայաստանի տեղը եվրոպական ընտանիքն է և մենք չպիտի կորցնենք ԵՄ-ի հետ երկխոսության հնարավորությունը՝ մեր եվրոպական հեռանկարը չփակելու համար: Սա իմ միանշանակ դիրքորոշումն է:
Բոլոր պատասխանատու և վճռական հայորդիները պարտավոր են ենթարկվել` համախմբվելու, կազմակերպվելու, Ազատության հրապարակը կրկին ազգային բարոյականության օազիսը, հայոց ոգեղեն խոյանքի էպիկենտրոնը դարձնելու և այս հրապարակում բռունցքվելու: Պարտավոր ենք գիտակցել, որ հայրենիքը վտանգի մեջ է, Մայր Հայաստանն է կանչում, բռունցքվելն է փրկությունը Հայաստանի:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 33-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր բարեկամի տնից գողացել են մահճակալի 2 գլխակողեր, ապակյա սպասք, հեռուստացույցի սարքավորում և տնտեսական ապրանքներ:
Ով ճանաչի Հայաստանի շահը, ով ճանաչի Հայաստանի քաղաքացու իրավունքը, մեր ռազմավարական գործընկերն է, բայց թող ոչ մեկը` Արևելքից, թե Արևմուտքից, անկախության այս տոնի նախաշեմին մեզ քարոզ չկարդա և չփորձի մեր անկախությունը մեզնից խլել:
ՀՀ կառավարության և իշխանակա մյուս ոլորտների կողմից «ԱՏ-մետալս» ընկերությանը հովանավորելու խնդիրը համեմատաբար ակնհայտ դարձնելու համար, նախ հակիրճ ներկայացնեմ, թե հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալու համար ինչ ընթացակարգ է սահմանված:
Գյումրիում այսօր հաճելի իրարանցում էր: Սեպտեմբերի 20-ին, «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում` մարզկենտրոնում մեկնարկեց ԱՊՀ երկրների «Արտ Էքսպո» միջազգային 1-ին ցուցահանդեսը, որը կշարոնակվի մինչ սեպտեմբերի 22-ը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ Սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի գլխավորությամբ:
Սեպտեմբերի 19-ին, ժամը 14.10-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Չարենցի փողոցի թիվ 4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 17-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 19-ին Սուրբ Աթոռում բացվել է ՀՀ դեսպանությունը, ինչին հետևել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ. Քրիստոնեության ընդհանուր ժառանգություն» լուսանկարչական ցուցահանդեսը՝ Հռոմի պատմական կենտրոնում գտնվող Պալացցո դելլա Կանչելերիա վատիկանյան պալատում:
Վարորդը փախուստի չի դիմել և իր ուժերով երեխային տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրաասենյակը այսօր՝ 2013թ. սեպտեմբերի 20-ին Ազգայի ժողովին ուղղված նամակներից ստացավ ևս մեկի պատասխանը: ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից ուղարկված պատասխան նամակում չկար «Դուք կողմ եք Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցությանը, թե՞ ոչ» հարցի պատասխանը:
Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի երկրորդ նիստը: Քննարկումների արդյունքում որոշվեց առաջին հերթին հետագա կոնկրետ քննարկումների առարկա դարձնել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգային նշանակության հետևյալ հիմնահարցերը.
Կիսաեզրափակչի ուղեգրի համար Ռոման Ամոյանը պայքարեց ղազախ ըմբիշ Նուրսուլթան Կալմուրզաևի հետ: Ռոմանն ուներ մեծ առավելություն, իսկ 7:0 հաշվի ժամանակ մենամարտը դադարացվեց ժամանակից շուտ, և հաղթանակը շնորհվեց Ամոյանին, ով դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Մասիս քաղաքի հրապարակին կից այգուց, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Կ.-ին, որի գրպանից հայտնաբերվել է թղթով փաթեթավորված կանեփանման, դեղնականաչավուն զանգված:
Ժամը 09:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ բախվել են Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի բնակիչ 96-ամյա Գալուստ Այվազյանի վարած «САТ-246» PАТ 25-10 համարանիշի, Երևանի բնակիչներ 28-ամյա Նորայր Սարգսյանի վարած ВАЗ 21-074 մակնիշի 35 DԼ 740 համարանիշի, 30- ամյա Սուրիկ Հովհաննիսյանի վարած BMW 316 մակնիշի 31 ՕՕ 471համարանիշի և Արմավիրի մարզ Սարդարապատ գյուղի բնակիչ 55-ամյա Արամ Մելքոնյանի վարած ГАЗ 32 21-32 մակնիշի 02 94 L համարանիշի ավտոմեքենաները: Այս մասինտեղեկացնում է
«Ուսուցչի օրվան» ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա մրցույթների հանրապետական ամփոփիչ փուլը:
Էներգոսպառման նվազեցումը Ֆրանսիային հնարավորություն կընձեռի մինչև 2030 թվականը տնտեսել 20-50 միլիարդ եվրո:
2013-2014 ուսումնական տարվա համար 1-ին դասարանցիների «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ դասագրքի տպագրության հայտը ձևավորվել է ըստ Երևանի քաղաքապետարանից և մարզպետարաններից ստացված հայտերի: Պատվիրվել է «Մաթեմատիկա» 1 /1 մաս/ 35875 հատ դասագիրք, որի գումարը կազմել է 48194,00 դրամ:
Նախագահը Գյումրիում ներկա է գտնվել Ազատ Շիշյանի անվան «Օկտետ» թիվ 6 երաժշտական դպրոցի բացմանը, շրջել հիմնանորոգված ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված վերակառուցման աշխատանքներին, որից հետո դիտել է դպրոցի սաների կատարմամբ կայացած համերգը և խորհրդանշական ծառատունկ կատարել դպրոցի բակում:
Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Տարածաշրջանին առնչվող որևէ որոշում չի ընդունվի առանց Իրանի մասնակցության:
Ինչպես նախկինում, այսուհետ ևս շարունակելու եմ դեմ արտահայտվել և լիազորություններիս սահմաններում պայքարել Հայաստանի Հանրապետության պետական անկախությանը սպառնացող որևէ նախաձեռնության դեմ:
Արտաշես Գեղամյանը Մաքսային Միությանը անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելով` գրում է.
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ վերահսկիչ պալատի` 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 2013թ. սեպտեմբերի 19-ի դրությամբ 7 նյութ ուղարկվել է քննչական մարմիններին, որոնցից 6-ը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, իսկ մեկը` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:
Ժամը 15:30-ի սահմաններում Սեբաստիա փողոցում` «Եռաբլուր» պանթեոնի հարևանութամբ, բախվել են 38-ամյա Արթուր Թադևոսյանի վարած КАМАЗ-5410 մակնիշի 789 ԼՏ 68 համարանիշի և 26-ամյա Կարեն Գևորգյանի վարած BMW X6 մակնիշի 91 ՏՏ 900 համարանիշի ավտոմեքենաները:
Ներկայումս լուրջ բախումներ են ընթանում այդ ծայրահեղականների հետ:
Պարոն Խուրշուդյանին ոչ ոք չի ստիպում հետևել ոստիկանության կայքին, բայց սեփական կուսակտիվիստի գործի ընթացքը պե՞տք է նրան մտահոգեր ու մղեր հետևելու: Պե՛տք է: Կամ գոնե ժամկետանց եզրակացություններով ծիծաղելի վիճակում չհայտնվելու համար պե՞տք է հետևել լրահոսին: Պարտավոր է՝ և՛ որպես մամուլի խոսնակ, և՛ քաղաքացի:
Կանխատեսվում է, որ ադրբեջանական գազի մասնաբաժինը Եվրոպայում կազմելու է 2.14 տոկոս: