
Միջադեպ ազատամարտիկների հանրահավաքում. «Գնա էստեղից, մեծ-մեծ չխոսաս, գլուխդ կջարդեմ»

tert.am-ի փոխանցմամբ` ազատամարտիկների այսօրվա հանրահավաքին Ազատության հրապարակում միջադեպ է տեղի ունեցել. հավաքի մասնակիցներից Հովսեփ Էմիլյան անունով մի մարդ, ով ներկայացել է որպես ազատամարտիկ, պարբերաբար ընդհատում էր ելույթ ունեցողներին՝ պահանջելով կոնկրետ քայլերից խոսել և անիմաստ բաներ չասել:
Հանրահավաքը վարող ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը խնդրել է հեռացնել հրապարակից այդ մարդուն, սակայն վերջինս ընդդիմացել է, ինչն էլ առաջացրել է մի խումբ ազատամարտիկների վրդովմունքը: «Գնա էստեղից, մեծ-մեծ չխոսաս, գլուխդ կջարդեմ,- ասել է մեկ այլ ազատամարտիկ,ապա դիմելով լրագրողներին, հորդորել է,- Թողեք, թող գնա, ինչո՞ւ եք հարցեր տալիս, եկել ա` պրովոկացիա անի»:
Իսկ Էմիլ Հովսեփյանը պարբերաբար կրկնում էր. «Եթե գալիս են, ասում երկուս անգամ երկուս հավասար է չորսի, էդ բոլորս գիտենք, թող նոր բան ասեն, էստեղ բոլորը անիմաստություններով են զբաղված»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: