Մահացել է Nintendo-ի նախկին ղեկավարը
Հիրոսի Յամաուտին, ով 50 տարուց ավելի գլխավորել է Nintendo ընկերությունը, մահացել է 85 տարեկան հասակում, Կիոտոյում: Այս մասին հայտնում է BBC-ին: Հենց Յամաուտիին է հաջողվել Nintendo-ն դարձնել խաղեր արտադրող համաշխարհային առաջատար ընկերություն:
Յամաուտին գլխավորել է բիզնեսը շուրջ 53 տարի`1949- 2002 թվականները, և մինչ օրս էլ նա ընկերության երկրորդ խոշոր բաժնետերն էր:
Ընկերության մամլո քարտուղարի խոսքով` ընկերությունն այժմ սգում է իր նախկին նախագահի կորուստը:
Տեղեկացնենք, որ Յամաուտին ընկերության ղեկավարի պաշտոնից հեռացել է 74 տարեկանում: Նա ամենահարուստ ճապոնացիների ցանկում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: