Սիրում է ռեգբի, բայց նայում է հոկեյ

Այս պահին Երևանի մարզահամերգային համալիրում ընթանում է հոկեյի հայազգի առաջին օլիպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի մահվան 10-րդ տարելիցի առիթով կազմակերպված ցուցադրական ընկերական հանդիպումը: Իրար հետ մրցում են ՌԴ երկու ակումբներ՝ «Հոկեյի լեգենդներ» և «Գրադ» ակումբները:

Այս ծրագրի իրականացմանը աջակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի պետակական մարմիները: Մասնավորապես՝ ՌԴ-ի կողմից այս միջոցառման անցկացմանն օժանդակել է Հայաստանում ՌԴ դեսպանատունը, ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչությունը: Սակայն ամենազարմանալին այն է, որ այս հանդիպումը դիտելու է եկել ՀՀ փոխարտգործնախարար, մինչև վերջերս Հայաստանի եվրոինտեգրացիայի ակտիվ ջատագով Շավարշ Քոչարյանը:

Նա նստած է իր ռուս գործընկերների կողքին և մեծ ոգևորությամբ դիտում է ռուսական ակումբների խաղը, հաստատ հոգու խորքում խանդղատանք զգալով, թե նման ընկերական հանդիպումները որքան դրական կանդրադառնան հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և ամենակրևորը՝ Մաքսային միությանը մեր երկրի միանալու հեռանկարի վրա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս