
Տիգրան Սարգսյանը մերժեց քաղաքացիների` միասին սրճելու հրավերը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Բուզանդի փողոցի բնակիչները ՀՀԿ գրասենյակի առջև փակել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ճանապարհը, որոնք պետք է մասնակցեին ՀՀԿ ԳՄ նիստին:
Քիչ առաջ առաջ վարչապետ Տիգրան Սարգսյանին բողոքող քաղաքացիները հրավիրեցին սուրճ խմելու, սակայն նա հրաժարվեց, փոխարենը նա խոստացավ նրանց ընդունել երեքշաբթի օրը: