
Գրահրատարակչության փոխարեն զբաղվում են զբոսաշրջության բիզնեսով

ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող տարածքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները, որոնց սահմանումը թույլ կտա պետգույքի օգտագործման իրավունքի տրամադրման ժամանակ որոշակի սկզբունքներ պահպանել: «Մենք այս դաշտում կարգուկանոն ենք հաստատում, որովհետև կան սուբյեկտներ, որ դիմում են մեզ, թե իբր զբաղվելու են գրահրատարակչական գործունեությամբ, բայց իրականում տեսնում ենք, որ ի հայտ են գալիս զբոսաշրջային գործակալություններ, այլ բիզնեսներով են զբաղվում, ինչն ուղղակի անթույլատրելի է»,-պարզաբանել է Տիգրան Սարգսյանը: