Կառավարությունը կընդունի Դավիթ Հարությունյանի նախագիծը, եթե…
ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննության է առնվել Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է օրենքի դրույթները համապատասխանեցնել «Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիային: Դրական գնահատելով նախաձեռնությունը, գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը: Նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով: