Քիչ առաջ Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահական շենքի դիմաց բախում է տեղի ունեցել երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Ըստ ռադիոկայանի` երթի մասնակիցները ցանկանում էին փակել փողոցի երթևեկելի հատվածը և «կաթվածահար անել» երթևեկությունը, սակայն ոստիկանները դա թույլ չտվեցին:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, արդեն ժամը 16:00-ին Ազատության հրապարակից մեկնարկել է «Անկախության համազգային երթ» նախաձեռնության երթը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ծառահատումը կատարել է նույն փողոցի բնակիչ Ժորա Պ.-ն:
Այսօր ժամը 16:00-ին, ինչպես հայտարարվել էր, Ազատության հրապարակից մեկնարկեց «Անկախության համազգային երթ» նախաձեռնության երթը:
Չգիտեմ` ինչի համար են ձերբակալել, անկախ դրանից, որ ձերբակալել են, պետք է հիմքեր ունենան, առանց հիմքերի ոչ մեկը բարոյական իրավունք չունի որևէ մի ազատամարտիկի ձերբակալելու:
ՀՀ քաղաքացիություն ստացող անձի երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակաման 22-րդ տարեդարձի կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Արամի Սահակյանին շնորհել Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:
60կգ քաշայինների պայքարում անհաջող հանդես եկավ Ալեքսան Միքայելյանը, ով իր առաջին մենամարտում 0:7 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Իվան Կույլակովին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, ապա Միքայելյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:
Սեպտեմբերի 17-20-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,856,916 ԱՄՆ դոլար 407.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 78,405,166 ԱՄՆ դոլար 409.00 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
168.am-ը Հրանտ Բագրատյանին խնդրեց մեկնաբանել, թե ի վերջո եղե՞լ է նման զրույց, թե ոչ: ՀԱԿ պատգամավորն էլ վերահաստատեց իր հայտարարությունըև շեշտեց. «Ոչ այդպես է, հորինվածք չի: Ինչ-որ ասում եմ` այդպես է, ճիշտ է»:
Մեդալն ազատամարտիկի սեփականությունը չէ, որ տանի հետ տա, եթե երկիրը, պետությունը կամ ժողովուրդը եւ իրա մարտական ընկերները գտել են, որ այդ շքանշանին նա արժանի է, դա ու՞մ է հետ տալիս` երկրին, պետությանը, թե՞ ինչ-որ մեկին:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 15-ից 21-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Իրանական խաների և թուրքական հրոսակախմբերի դեմ հայ ազատագրական շարժման առաջամարտիկը լինելով՝ առաջին անգամ չէ, որ պետք է գնաս մարտի: Ցավոք, նորից եկել է ժամը, օրը և տարին՝ ապստամբելու սոցիալան և ազգային ճնշման դեմ:
ՊԲ 2013թ. պատրաստության պլանի համաձայն՝ սեպտեմբերի 16-ից 20-ը, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ գործող միավորման և ենթակա զորամասերի հրամանատարների ներգրավմամբ, անց է կացվել հրամանատարաշտաբային զորավարժություն, որը ղեկավարել էրԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նա ասել է, որ սեպտեմբերի 10-ին, երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում իր հորը դուրս են կանչել և իբր հրավիրել զրույցի 4 քաղաքացիական հագուստով անձինք, որից հետո նրան անհայտ ուղղությամբ տարել են իրենց մեքենայով:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
Սեպտեմբերի 21-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել է էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
«Կրակոցներն անընդհատ շարունակվելու են, քանի դեռ ամբողջ հասարակությունը չի վանում դա իրենից: Իսկ մեր գործը, որ նմաններին արտաքսենք իսկականից»:
Սա մեր ամենաթանկ տոնն է, որը բնութագրում է մեր հայ ժողովրդի նորօրյա պատմությունը, մեր ազատական տենչը: Այն, ինչին ձգտել է մեր ժողովուրդը, մենք կարողացել ենք մեր ժողովրդին տանել այդ ուղիով, և ստեղծել ենք անկախություն, և սա պետք է փայփայել և պատշաճ կերպով փոխանցել մեր մատաղ սերնդին, մեր հետագա սերունդներին:
Հարցին, թե արդյոք չի՞ մտահոգում այն փաստը, որ անգամ այսօր բողոքի ակցիա կա` ընդդեմ Մաքսային միության, Հովիկ Աբրահամյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Ե՞րբ է եղել մի քայլ, մի համաձայնություն, մի պայմանագիր, որ մեր ազգը եղել է միասնական: Միշտ եղել են այլ մտածելակերպ ունեցող քաղաքացիներ, քաղաքական ուժեր, բայց կարծում եմ՝ մեծամասնությունը դժգոհ չէ այդ միությանն անդամակցելուց»:
Հայաստանի անկախացումից հետո մեր երկրի տնտեսությունը տարբեր փորձությունների է ենթարկվել՝ պատերազմ, շրջափակում, երկնիշ վագրային աճ, համաշխարհային ճգնաժամ, անկումգ Ի՞նչ ունենք այսօր, ի՞նչով կարող ենք հպարտանալ և ի՞նչ ենք կորցրել, ի՞նչ կարող էինք անել, որ չենք արել:
Ինչո՞ւ էր Րաֆֆի Հովհաննիսյանը իր հանրահավաքին հրավիրել մարդկանց, ովքեր Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցում կողմ են ՌԴ-ի հետ ինտեգրմանը կամ չունեն որևէ հստակ դիրքորոշում: Միթե պատճառն այն է, որ Ր. Հովհաննիսյանը նախապես ծանոթ չի եղել նրանց դիրքորոշմանը կամ ցանկացել է, որքան հնարավոր է` բազմաժանր դարձնել հանրահավաքը:
Այդ ժամանակ Վրաստանի ու Գերմանիայի առաջնորդների փոխհարաբերություններն այդ ժամանակ լավագույնը չէին:
«Սեպտեմբերի 21-ը ոչ միայն համազգային տոն է, այլ նաև պատասխանատվություն»,- երեկ Ազատության հրապարակում` Անկախության տոնի նախօրեին կազմակերպված հանրահավաքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով իր ելույթը սկսեց` Հայաստանի Հանրապետության պետական օրհներգի բառերն արտասանելով:
Այսօր Հանրապետության հրապարակում Անկախության տոնի առիթով տեղի է ունենալու Նունե Եսայանի համերգը, որին ներկա է լինելու նախագահ Սերժ Սարգսյանը: Համերգին հրավիրված է ամբողջ իշխանական էլիտան:
Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի մամլո ծառայության ղեկավար Ռամազան Շարիֆը:
«Շատերին միամտորեն թվում է, որ եթե ի վերջո շրջադարձը եղավ դեպի Ռուսաստան, Հայաստանը շահեց ՌԴ վստահությունը: Բայց դա այդպես չէ»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա, վերջին զարգացումների արդյունքում Հայաստանը կորցրել է ոչ միայն Եվրոպայի, այլ նաև Ռուսաստանի վստահությունը:
Վերջինս 9-րդ դասարանի աշակերտ է եղել:
ԼՂՀ պաշտպանական բանակին միս մատակարարող ընկերությունները, որոնք խաբել էին՝ տավարի մսի փոխարեն գոմեշի ավելի էժան միս վաճառելով, «Ժողովուրդի» տեղեկություններով, սկսել են փոխհատուցել ՊԲ-ին հասցված վնասը։
Սեպտեմբերի 20-ին, ժամը 00.30-ին, Երևանի Ա. Ավետիսյան և Վ. Փափազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Լեքսուս» և «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան Մաքսիմա»-ի ուղևորուհին և «Լեքսուս»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: