«Ոչ այդպես է, հորինվածք չի: Ինչ-որ ասում եմ` այդպես է, ճիշտ է». Հ. Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը օրերս լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ պատմել էր մայիս ամսին Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի հետ ունեցած իր զրույցի մասին. «Հազար անգամ հարցրել եմ պարոն Զաքարյանին` «Արտակ ջան, սա համաձայնեցվա՞ծ է, սա չի կարող լինել մի երկրի հետ, որը մեզ մոտ ռազմական ուժ ունի, դուք խա՞ղ եք անում, պատմության մեջ այսպիսի բան չի եղել, վերջը հրաժարվելո՞ւ եք»: Այստեղ է, որ հետաքրքրի ֆրազա ասաց. «Կխոսեն մի քիչ (նկատի ունի ռուսներին), կանցնի կգնա»: Ի պատասխան հայտարարությանը Արտակ Զաքարյանն էլ հերքել էր` նշելով, թե իրենց միջև նման զրույց չի եղել, և Հրանտ Բագրատյանի վերոգրյալ պատմությունը որակել էր որպես «հորինվածք». «Նա հորինվածք է մատուցել մամուլին: Նման խոսակցություն ընդհանրապես չի եղել: Մեր ամբողջ ուշադրությունը եղել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք պարունակել են հակահայկական ձևակերպումներ Ադրբեջանի ջանքերով: Ինչ վերաբերում է հետին թվով խելոք երևալուն, ապա այդ ջանքերը չեմ կարծում, թե Բագրատյանի կողմից ազնիվ են»:

168.am-ը Հրանտ Բագրատյանին խնդրեց մեկնաբանել, թե ի վերջո եղե՞լ է նման զրույց, թե ոչ: ՀԱԿ պատգամավորն էլ վերահաստատեց իր հայտարարությունըև շեշտեց. «Ոչ այդպես է, հորինվածք չի: Ինչ-որ ասում եմ` այդպես է, ճիշտ է»:

Տեսանյութեր

Լրահոս