
Բախում երթի մասնակիցների և ոստիկանների միջև

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ` քիչ առաջ Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահական շենքի դիմաց բախում է տեղի ունեցել երթի մասնակիցների և ոստիկանների միջև: Ըստ ռադիոկայանի` երթի մասնակիցները ցանկանում էին փակել փողոցի երթևեկելի հատվածը և «կաթվածահար անել» երթևեկությունը, սակայն ոստիկանները դա թույլ չտվեցին:
Այս պահին երթի մասնակիցները հավաքվել են ՀՀ նախագահականի դիմացի մայթին: