Բաժիններ՝

Վաղն Իրանում անցկացվելու է զորահանդես

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Սրբազան պատերազմի շաբաթվա» կապակցությամբ վաղն Իրանում անցկացվելու է զորահանդես: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի մամլո ծառայության ղեկավար Ռամազան Շարիֆը:

Վերջինիս խոսքերով՝ զորահանդեսին մասնակցելու են Իրանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները, այդ թվում նաև Իսլամական հեղափոխության պահակազորի կորպուսը և ռազմածովսյին ուժերը. «Զորահանդեսի անցկացման նպատակը Իրանի ռազմական հզորությունն ի ցույց դնելն է:

Զորահանդեսն անցկացվելու է ոչ միայն Թեհրանում, այլև՝ Իրանի բոլոր քաղաքներում: Թեհրանում զորահանդեսն անցկացվելու է Իրանի նախկին գերագույն առաջնորդ, այաթոլլահ Խոմեյնիի դամբարանի առջև:

Զորահանդեսին հետևելու են նախագահ Հասան Ռոուհանին, բարձրաստիճան քաղաքացիական ու զինվորական անձինք, ինչպես նաև Իրանում օտար ներկայացուցչությունների ռազմական կցորդներ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30