
Ըմբշամարտ. Միքայելյանը պարտվեց

Բուդապեշտում շարունակվում է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
60կգ քաշայինների պայքարում անհաջող հանդես եկավ Ալեքսան Միքայելյանը, ով իր առաջին մենամարտում 0:7 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Իվան Կույլակովին: Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ, ապա Միքայելյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:
84կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից` մրցելով Եգիպտոսը ներկայացնող Տարեկ Էլսալամի հետ:
96կգ քաշային կարգում հանդես կգա Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, որի մրցակիցը 1/16-րդ եզրափակիչում կլինի Իրանի ներկայացուցիչ Մահդի Ալիյարիֆեյզաբադին:
Ըստ Armsoprt.am-ի