
Մեկնարկել է «Անկախության համազգային երթը»

Այսօր ժամը 16:00-ին, ինչպես հայտարարվել էր, Ազատության հրապարակից մեկնարկեց «Անկախության համազգային երթ» նախաձեռնության երթը:
Երթի մասնակիցները Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Հյուսիսային պողոտա և Ամիրյան փողոցով բարձրացան դեպի Մաշտոցի պողոտա: Նրանց ուղեկցում են ոստիկանները, որոնք չեն թողնում ակցիայի մասնակիցներին դուրս գալ երթևեկելի հատված: Այս պահին ակցիայի մասնակիցները Մաշտոցի պողոտայով շարժվում են դեպի Բաղրամյան 26` նախագահական նստավայր, որից հետո նորից երթով պետք է հետ վերադառնան Ազատության հրապարակ: